Home / Հայաստան / «Ընտրակեղծիքների մեծ հատոր». Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ընտրությունները

«Ընտրակեղծիքների մեծ հատոր». Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատել է ընտրությունները

Հայաստանում ամեն ընտրություն ավելի վատ է լինում, քան նախորդ ընտրությունները: Այս մասին այսօր միասնական շտաբի հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելով, որ ցավոք, իր այս համոզմունքն ներկայիս ԱԺ ընտրությունների ընթացքում ևս ամրապնդվել է:

«Իմ այցելությունը բացատրվում է նրանով, որ ես առաջին օրվանից կարևորել եմ այս շտաբի գոյությունը` կազմված տարբեր  քաղաքական գիծ ունեցող կուսակցութուններից: Սակայն եկել է մի պահ, որտեղ երկրի հարցն է, երկրի պատվի հարցն է: Ինչու պետք է լինենք վերջին տեղն ամեն հարցում ընտրակեղծիքների, խոսքի ազատության, կոռումպացվածության հարցում: Զոռբայությամբ կարող են պահել իշխանությունը: Հետո ի՞նչ: Ո՞ւմ նկատմամբ են հաղթանակ տանում: Մե՞ր:  ՀՅԴ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի նկատմամբ: Ոչ, մեր ժողովրդի նկատմամբ են տանում», – ասել է Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահի խոսքով` իշխանությունները գնացին վերջին  քայլին  կրկնաընտրությունները հնարավոր դարձնելու համար. չհրապարակեցին ՀՀ-ից բացակայող մարդկանց անունները, չհամաձայնեցին կիրառել մատները թանաքելու սկզբունքը, վերջին միջոցը թույլ չտալ կրկնաընտրությունները մնացել էր անձնագրերի կնիքները. սակայն, դա էլ վերացվել է, քանի որ ցնդող թանաք է օգտագործվել:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ մինչ 20:00-ն ընտրակեղծիքների մեծ հատոր կարելի է հավաքվել:

Տեր-Պետրոսյանին հարցրել էեն, թե արդյոք 2008-ի օրինակով ցնցումներ են հնարավոր, ինչին ի պատասխան ընդդիմության առաջնորդը նշել է, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ցնցումները իշխանություններն են կազմակերպել և պետք է նրանցից հարցնել: Այդ հարցը լրագրողներն ուղղել են միասնական շտաբում ներկա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին, ով 2008 թվականին ՀՀ արտգործնախարարն էր և մարտի 1-ին հանդես եկավ ասուլիսով: Վերջինս պատասխանել է, որ գերադասում է խոսել ապագայի մասին:

Հիշեցնելով, որ թեև ՍԴ-ն մերժել է շտաբի հայցը հրապարակել ցուցակները, Տեր-Պետրոսյանը նկատել է, որ գոնե լավ է, որ ընտրացուցակները բաց են լինելու դատարանների առջև: Քանի որ այս անգամ միասնական շտաբը կա և ընտրակեղծիքների դեմ պայքարում են երեք ուժեր, օրինական ճանապարհով  ընտրությունների արդյուքները բողոքարկելը, ըստ Տեր-Պետրոսյանի, այս անգամ ավելի արդյունավետ կարող է լինել, քան եղել է  նախկինում:  Նա, այնուամենայնիվ, հավելել է, որ հաճախ հանձնաժողովի նախագահները չեն արձանագրում բողոքները, ու դա թույլ չի տա հետագայում դիմել դատարան:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատմել է ՀԱԿ-ի արձանագրած խախտումների մասին:

Նա նշել է, որ Կոնգրեսն ուներ տեղեկություն, որ ՀՀԿ քվերակողներին տրված է ցուցում առավոտ կանուխ քվերակել: Այժմ  հայտնի է, որ  քանի որ օգտագործվել է մի թանաք, որը ցնդում է 25 րոպեի ընթացքում, ՀՀԿ քվերակողների բանակը շանս ունի առավոտը և հետո երկրորդ անգամ  քվեարկել:

Վարդան Օսկանյանը, անդրադառնալով կնիքների խնդրին, իր հերթին, ցույց է տվել իր անձնագիրը և խնդրել է լրագրողներին փորձել գտնել կնիքը:

«Դա էլ, կարծես, բավարար չի, անցնում են ավելի կոպիտ խախումների: Սկսել են վտարել վստահված անձանց : 24 ընտրատարածքի 26,27,28 տեղամասերում ծեծել են  ՀԱԿ-ի և ԲՀԿ վստաահված անձանձ, ջարդել են տեսախցիկները, և բռնի ուժով հեռացրել  վստահված անձանց ընտրատեղամասերից: Նույնը կատավորում է 23/7 ընտատեղամասում:  ՀԱԿ-ն արձանագրել է նաև կաշառքի մասսայական բաժանում`  ընդ որում տեղամասերում, մարդկային կուտակումներ ամեն տեղամասում»,- ասել է Զուրաբյանը: