Home / Տեսանյութեր / Ընդդիմության ակցիա Բաքվի կենտրոնում. ձերբակալվածների մասին լուրերը հերքում են

Ընդդիմության ակցիա Բաքվի կենտրոնում. ձերբակալվածների մասին լուրերը հերքում են

Ադրբեջանական ընդդիմության շուրջ 150 համակիրներ երկուշաբթի բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաքի քաղաքապետարանի առջև` բողոքելով հավաքների ազատության իրավունքի ոտնահարման դեմ:

«Հասարակական պալատի» կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Սաբիրա հրապարակի մոտ և երթ անցկացրել դեպի Բաքվի քաղաքապետարան: Նրանք վանկարկել են. «Հրաժարական», «Ազատություն»:

Ոստիկանությունը կանգնեցրել է ակցիայի մասնակիցներին անմիջապես քաղաքապետարանի հարևանությամբ, հայտնում է Contact.az-ը:

Չնայած ոստիկանության կանխարգելիչ գործողություններին, ընդդիմադիրները հասցրել են հնչեցնել իրենց կարգախոսները:

Կանգնեցնելով պիկետի անդամներին` ոստիկանությունը  ուժ է կիրառել և հետ մղել նրանց:

«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն հայտարարել է, որ ակցիան, այդուհանդերձ, հաջողված էր, և կոչ է արել ընդդիմությանը ցրվել:

Ակցիայի ընթացքում մի քանի ընդդիմադիրներ ձերբակալվել են: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները հերքում են այս տեղեկությունները: