Home / Տեսանյութեր / ՕԵԿ-ի օգտին թերթիկը ծափերի առիթ է դարձել տեղամասում

ՕԵԿ-ի օգտին թերթիկը ծափերի առիթ է դարձել տեղամասում

Երեկ թիվ 12 ընտրատարածքի տեղամասերից մեկում համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Մոտ 1 ժամ քվեատուփից դուրս չի եկել «Օրինաց երկիր» կուսակցության օգտին տրված գեթ մեկ քվեաթերթիկ:

Ներկաներից մեկը Epress.am-ին պատմել է, որ երբ երկար ընդմիջումից հետո տուփից հանել են ՕԵԿ-ի օգտին քվեարկած թերթիկ, բոլորը սկսել են ծափահարել:

«Էս մեկը երևի հեռախոսն էր», – ասել է ներկաներից մեկը: Երբ հաջորդ ՕԵԿ-ի թերթիկը դուրս է եկել, ներկաներից մեկն էլ հայտարարել է. «Սա էլ երևի մուրաբան էր»: