Home / Հայաստան / Դասական մոդելներով հարցը լուծել չի կարելի. Ընդդիմադիրը` ընտրությունների մասին

Դասական մոդելներով հարցը լուծել չի կարելի. Ընդդիմադիրը` ընտրությունների մասին

Մայիսի 6-ի կայացած ԱԺ ընտրությունները հերթական քայլն էին «էվոլուցիոն ճանապարհի», որով իշխանությունը երկիրը տանում է կործանման: Այս մասին  Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«Այս իշխանությունը ժողովրդին դարձնում է առք ու վաճառքի առարկա:  36-րդ ընտրատարածքում (Շիրակի մարզ), որտեղ ես էի առաջարդված, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ն ընտրակաշառք են բաժանել ընտրողների 97%-ին, և 20 տարեկան լակոտներ  այդ ընտրողներին, որոնց, ներեցեք, հոտ պետք է անվանեմ, բերում էին ընտրության»,- ասել է Մակեյանը:

Ըստ բանախոսի` քարոզարշավի արդյունքում պարզ էր, որ ժողովուրդի մի մասը դարձել է իշխանության քարոզչության զոհը և մտածում է, որ իշխանության դեմ խաղ չկա և իրենց միակ քյարը կարող է լինել 10,000 դրամ ընտրակաշառքը, մյուս մասն էլ` իշխանության այլընտրանք չի տեսնում:

«Սոցհարցումները, թե իբր ՀԱԿ-ը 3% կարող է հավաքել, իշխանական քարոզչությունը, չենք կարող ժխտել, իրենց ազդեցություն ունենում են: Միջազգային դիտորդների ֆանտազիան էլ չի հերիքում հասկանալու համար` ինչպես են անցնում ընտրուրթյունները Հայաստանում, նրանք նորմալ գնահատական են տալիս այս խայտառակությանը»,- ասել է Մակեյանը:

Վերջինս, վերլուծելով իրավիճակը, եկել է այն եզրակացության, որ դասական մոդելներով հարցը լուծել չի կարելի և պետք է դուրս գալ փողոց:

Լուսանկարներ` azatutyun.am