Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյան. «Ես անձամբ գնալու եմ խորհրդարան»

Նիկոլ Փաշինյան. «Ես անձամբ գնալու եմ խորհրդարան»

Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը պետք է գնա խորհրդարան և ամենօրյա պայքար մղի: Կոնգրեսի այսօրվա հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, մայսի 6-ի ԱԺ ընտրություններին ՀԱԿ-ը հավաքել է 7,1 տոկոս, և կարող է խորհրդարանում ներկայացնել 7 պատգամավոր:

Նրա խոսքով` խորհրդարանական նպատակները պետք է ծառայեցվեն հեղափոխության նպատակներին:

Փաշինյանը նշել է, որ ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը պետք է աշխատի ԱԺ-ում և պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացիներին, 100 հազար մարդու դուրս բերի և ազատի  մայիսի վեցերից, ու «քոչարի պարի Բաղրամյան 26  ռայխստագի պատերի մոտ»:

«Ես անձամբ գնալու եմ խորհրդարան», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` Սերժ Սարգսյանը և նրա ղեկավարած հանցավոր խմբավորումը սպիտակ ցեաղսպանություն են իրականացնում Հայաստանում, և Սերժ Սարգսյանի իշխանությունը մարդու մեջ սպանում, վերացնում է քաղաքացուն:

«Սա կարելի է անվանել քաղաքացիական ցեղասպանություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով թիվ 7 ընտրատարածքի մասին, որտեղ ինքն առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով, Փաշինյանը հայտարարել է, որ իր թիմի աշխատողները մայիսի 7-ին առավոտյան ընտրատեղամասերը լքել են հպարտության զգացումով, որովհետև «լֆիկական օսվենցիմի դեմ 9900 քաղաքացի է գտնվել, որ քվեարկել է իմ օգտին»

«Հայաստանում 106 հազար քաղաքացի է քվեարկել (նկատի ունի ՀԱԿ-ի ստացած ձայները),  արժե ծափահարել: Այդ մարդիկ նրանք են, որ ազատագրելու են Հայաստանը», – ասել է Փաշինյանը: