Home / Հայաստան / «Խելացի կրծքկալը» հետևում է կնոջ առողջությանը

«Խելացի կրծքկալը» հետևում է կնոջ առողջությանը

Բրիտանուհիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ կանայք կրծքկալի հայտնագործումը 20-րդ դարի լավագույն ձեռքբերումն են համարում: 1914-ին ամերիկացի պարուհի Մերի Ֆիլպս Ջեկոբի  կողմից ստեղծված ներքնազգեստը յուրաքանչյուր ժամանակակից կնոջ զգեստապահարանի կարևոր մասն է կազմում, բայց կրծքկալի պատմությունը սրանով չի ավարտվում:

Առաջին կրծքկալի ստեղծումից մոտ մեկ դար անց ամերիկացի գիտնականները բացառիկ «խելացի կրծքկալ» են ստեղծել, որը ոչ միայն պահպանում է կրծքի ձևը, այլ նաև հետևում է կնոջ առողջությանը:

Կրծքկալի մեջ ներդրված սարքը վերահսկում է օրգանիզմի աշխատանքը և անլար ցանցի միջոցով հավաքված տեղեկությունները փոխանցում է հիվանդանոց:

«Այն թույլ է տալիս հետևել հիվանդների առողջական վիճակին աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա Bluetooth կամ Wi-Fi և անհրաժեշտության դեպքում շտապօգնություն կանչել»,- վստահեցնում է «խելացի կրծքկալ» ստեղծողների մեկը` Վիդջեյ Վարադան:

«Խելացի հագուստը» վերահսկում է արյան ճնշումը, չափում է մարմնի ջերմաստիճանը, հետևում է շնչառության պարբերականությանը, թթվածնի օգտագործմանը:

Դեռևս հայտնի չէ` երբ վաճառքի կհանվի այս արտադրանքը, սակայն գիտնականները վստահ են, որ այն մեծ պահանջարկ կունենա կանանց շրջանում: