Home / Տեսանյութեր / «Միզող» Ստալինը քննարկումների առիթ է դարձել (ՖՈՏՈ)

«Միզող» Ստալինը քննարկումների առիթ է դարձել (ՖՈՏՈ)

Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրվա` մայիսի 9-ի կապակցությամբ Ուկրաինայի Կիև և Լվով քաղաքներում «Եղբայրություն» ազգայնական կուսակցության կողմից տեղադրված`Խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի «միզող» արձանը բուռն քննարկումների առիթ է տվել Ուկրաինայում, գրում է inopressa.ru-ն` հղում կատարելով Corriere della Sera առցանց պարբերականին:

Բրյուսելի խորհրդանիշը դարձած «միզող տղայի» կրկնօրինակը` Ստալինի փայտե ոսկեզօծ, մեկուկես մետրանոց արձանիկները նախօրեին` Հաղթանակի օրվա կապակցությամբ, հայտնվել են Կիևում և Լվովում: Ուկրաինական ազգայնական «Եղբայրություն» կուսակցության ակտիվիստները այսկերպ ցանկանում էին իրենց բողոքն արտահայտել Երկրորդ Համաշխարհային պատերազմի դաշնակիցների հաղթանակին նվիրված տոնակատարությունների հանդեպ: Ազգայնականները կարծում են, որ այս տոնակատարությունները ոչ այլ ինչ են, քան Ուկրաինայի նկատմամբ իմպերիալիզմի և Ռուսաստանի գերիշխանության անախրոնիկ ժառանգություն: «Ազգայնականների ակցիան բուռն քննարկումների առիթ է տվել երկրում»,- գրել է պարբերականը: