Home / Տեսանյութեր / Զինվորը ուշագնած էր եղել. ՊՆ-ն հաստատում է հանկարծամահ լինելու փաստը

Զինվորը ուշագնած էր եղել. ՊՆ-ն հաստատում է հանկարծամահ լինելու փաստը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մայիսի 8-ին զինվորի հանկարծամահ լինելու մասին լուրը` հայտնելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության hասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ի առավոտյան: Ժամը 7:10-ի սահմաններում ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս մեկ տարի առաջ բանակ զորակոչված զինվորը ուշագնաց է եղել: Տասը րոպե անց նրան տեղափոխել են Ստեփանակերտի զինհոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը:

Քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար:

Գոռ Մարտիրոսյանը Գեղարքունիքի Դդմաշեն գյուղից էր: