Home / Հայաստան / «Ժառանգության» առաջին 6 համարները չեն հրաժարվի մանդատից

«Ժառանգության» առաջին 6 համարները չեն հրաժարվի մանդատից

«Ժառանգություն» կուսակցության համասմանական ցուցակի առաջին 6 համարները, որոնք, ըստ ընտրության արդյունքների, մտնում են խորհրդարան, չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդատները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` մանդատները վայր դնելու հարցը նույնիսկ չի քննարկվել:

Հակոբյանը վստահեցրել է նաև, որ  մամուլում տարածված լուրերը, թե իբր Զարուհի Փոստանջյանը վայր է դնում մանդատը, սուտ են:

«Ժառանգության» միասնական ցուցակով խորհրդարանական մտած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը ևս մտադիր չեն  վայր դնել մանդատները: Կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի խոսքով` այդ հարցն իրենց մոտ անգամ չի էլ քննարկվել: