Home / Տեսանյութեր / Իրավապաշտպանների շնորհիվ «վհուկներին» կպաշտպանի պետությունը

Իրավապաշտպանների շնորհիվ «վհուկներին» կպաշտպանի պետությունը

Բուրկինա Ֆասոյի կառավարությունը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ միասին վհուկության մեջ մեղադրված քաղաքացիների (հիմնականում կանանց) պաշտպանության ծրագիր է մշակել, հայտնում է Lenta.ru-ն: Երկրի գյուղական վայրերում լայնորեն տարածում ունեցող սովորույթի համաձայն, անդրշիրիմյան աշխարհի ուժերի հետ կապ ունենալու մեջ կասկածվող մարդիկ ծեծի են ենթարկվում և արտաքսվում գյուղից, որից հետո նրանք այլևս հնարավորություն չունեն վերադառնալ հարազատ բնակավայր:

Նման կասկածների համար հիմք է հանդիսանում գյուղերում տարածված «մարմնի դուրս բերում» կոչվող ծեսը: Մարդկանց մի խումբ կասկածելի մահով մահացած մարդու մարմինը պտտում է գյուղում: Նրանք հավատում են, որ մահացծն ինքը նրանց կուղղորդի դեպի այն վհուկը կամ կախարդը, ով դեռ կենդանության օրոք չար ուժեր է ուղարկել իր վրա:

Որպես կանոն, ծեսի զոհ են դառնում տարեց մարդիկ, հիմնականում կանայք, ովքեր անմիջապես «հոգեորս» և «վհուկ» են հայտարարվում: Առանց բացատրություններ լսելու, նման դեպքերում մարդուն ծեծում և դուրս են վռնդում գյուղից:

Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հայտարարել է, որ մինչ 2016 թվականը երկրում ուժի մեջ կմտնի նման մարդկանց պաշտպանության ծրագիրը. նրանց ապաստան և սնունդ կտրամադրեն: