Home / Հայաստան / Ռուսաստանի հանրությունը Ղարաբաղի հարցում հոգեբանորեն Հայաստանի կողմից է. Տրետյակով

Ռուսաստանի հանրությունը Ղարաբաղի հարցում հոգեբանորեն Հայաստանի կողմից է. Տրետյակով

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում պատասխանել է Վլադիմիր Պուտինի վերընտրման պայմաններում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի ծրագրերի մասին հարցին:

«Ռուսաստանն ինչպիսի գործողություններ է նախատեսում, ավելի լավ է այդ հարցը ուղղել երկրի ղեկավարությանը: Կարող եմ միայն ասել այս խնդրի վերաբերյալ իմ տեսակետը: Չնայած, կարծում եմ, Պուտինը չի կարող նման կերպ չմտածել: Ղարաբաղյան խնդիրը ստատուս-քվոն է և անվերջանալի բանակցային գործընթացները: Ամեն ինչ, բացի պատերազմից: Եթե ինչ-ինչ պատճառով նոր, լուրջ հակամարտություն սկսվի, Ռուսաստանը ամեն դեպքում Հայաստանի կողքին կլինի: Եվ անգամ պաշտոնական պատճառներով, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Եվ մի շարք այլ, ոչ ֆորմալ պատճառներով, այդ թվում և նրա համար, որ ռուսաստանյան հանրությունը հոգեբանորեն այս կոնֆլիկտի դեպքում Հայաստանի կողմից կլինի: Այսպիսին է իրականությունը: Բայց Ռուսաստանը չի ցանկանում նման ընտրություն անել ռազմական հակամարտության մեջ: Հետևաբար, պարբերական և անվերջանալի բանակցություններ»,- ասել է Տրետյակովը: