Home / Հայաստան / Ադրբեջանի քաղբանտարկյալները հացադուլ են սկսել

Ադրբեջանի քաղբանտարկյալները հացադուլ են սկսել

Այսօր` մայիսի 15-ին ադրբեջանական ընդդիմության 12 ակտիվիստներ հացադուլ են սկսել բանտում` պահանջելով ազատել քաղբանտարկյալներին: Այս մասին Turan-ին հայտնել է «Հասարակական պալատի» համակարգող խորհրդի քարտուղար Գյուլագ Ասլանլին:

Նրա խոսքով` ակցիային մասնակցում են 2011 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի արդյունքւմ կալանավորված ակտիվիստները:

Բոլոր ակտիվիստները միջազգային Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպության կողմից «խղճի գերիներ» են ճանաչվել: Մայիսի 16-ին հացադուլի ակցիային են միացել նաև «Հասարակական պալատի» անդամները: