Home / Հայաստան / Գագիկ Ծառուկյանը վարչապետի աթոռն է խնդրում իր խնամո՞ւ համար

Գագիկ Ծառուկյանը վարչապետի աթոռն է խնդրում իր խնամո՞ւ համար

ՀՀԿ-ԲՀԿ հետընտրական հարաբերություններում խնդրո առարկան վարչապետի պաշտոնն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի աղբյուրները հաղորդում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, սևեռվել է այդ պաշտոնի վրա: Կոալիցիա մտնելու համար նա պահանջում է վարչապետի հրաժարականը, սակայն ոչ թե ԲՀԿ թեկնածուի համար, այլ իր խնամի Հովիկ Աբրահամյանի:

«Հրապարակը» նշում է, որ իշխանության վերնախավում կարծում են, որ այս պահանջը չի կատարվելու. մինչև նախագահական ընտրություններ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել, քանի որ Սերժ Սարգսյանը նրան որոշել է ամեն գնով պահել: