Գլխավոր / Տեսանյութեր / Ահմադինեժադին մեղադրում են «սեքսուալ սադրանքները» խրախուսելու մեջ

Ահմադինեժադին մեղադրում են «սեքսուալ սադրանքները» խրախուսելու մեջ

Իրանական խորհրդարանի Պահպանողական կրոնական կուսակցության պատգամավոր Ալի Մոտահարին մեղադրել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին երկրի բնակչության մեջ ազատ պահվածքի գաղտնի «աղանդավոր» լինելու մեջ: Խորհրդարանականին վրդովվեցնում է այն փաստը, որ Ահմադինեժադին չի հետաքրքրում այն, որ շատ իրանցի կանայք քայլում են փողոցներում ոչ պատշաճ հագուստով:

«Հիջաբ կրելու առումով իրավիճակը ողբերգական է: Իսկ պատճառը նախագահի կողմից կողմից թողտվական վիճակի գաղտնի խրախուսումն է»,- իր մտահոգություններով է կիսվել պատգամավորը: Նրա կարծիքով` Ահմադինեժադը և նրա վարչակազմի ղեկավար Ռահիմ Մաշեին իրենց անգործությամբ խրախուսում են երիտասարդ պարսկուհիների` տաբատներ և կարճ զգեստներ կրելը:

«Սա իսկական սեքսուալ սադրանք է: Հաջորդ քայլը, ըստ ամենայնի, կլինի գիշերային ակումբների և կաբարեների հիմնումը»,- դժգոհել է Մոտահարին:

Նման հայտարարությամբ հանդես գալ պատգամավորին ստիպել են Ահմադինեժադի կողմից վերջերս հնչեցված խոսքերն այն մասին, որ ոստիկանները չափից շատ ջանքեր են գործադրում` պատժելով գեղեցկության մասին սեփական պատկերացումների համաձայն հագնվող կանանց:

Նախագահը այսկերպ արձագանքել էր իրանցի կանանց չափից շատ ձերբակալություններին. որոնք իրականացվել էին «ճիշտ» հագնվելուն ուղղված հերթական արշավի շրջանակներում: