Home / Տեսանյութեր / Գերմանացի մասնագետը վիրահատել է փուչիկների պայթյունի հետևանքով տուժած 8 մարդու

Գերմանացի մասնագետը վիրահատել է փուչիկների պայթյունի հետևանքով տուժած 8 մարդու

Մայիսի 21-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ընթացքում փուչիկների պայթյունի հետևանքով տուժած 33 քաղաքացի:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը, Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն իսկ ութ հոգու վիրահատել է, իսկ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: