Home / Տեսանյութեր / Ադրբեջանցիները ցանկանում են Հայաստան բերել «հայ զինվորականների խոշտանգումների ապացույցները»

Ադրբեջանցիները ցանկանում են Հայաստան բերել «հայ զինվորականների խոշտանգումների ապացույցները»

Ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ Հայաստանը պետք է ադրբեջանական պատվիրակությանը հրավիրի Ցեղասպանությունների  փորձահետների միջազգային ասոցիացիայի անդամների համաժողովին, որը տեղի է ունենալու Երևանում 2015 թվականին, հայտնում է Anspress.com-ը:

Փորձագետները կարծում են, որ ադրբեջանցի մասնագետները պետք է Երևան բերեն «Խոջալուում խաղաղ բնակչության հանդեպ հայ զինվորականների կողմից իրականացված խոշտանգումների ապացույցները»:

«Մասնակցելով համաժողողին` մենք կկարողանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրականությունը հասցնել Հայաստանի քաղաքացիներին և միջազգային հանրությանը», – գրում է Anspress.com-ը: