Home / Հայաստան / Հայաստանի համար արտաքին քաղաքականության մեջ ոչինչ տեղի չի ունենում

Հայաստանի համար արտաքին քաղաքականության մեջ ոչինչ տեղի չի ունենում

Հայաստանի համար արտաքին քաղաքականությունում ոչ մի կարևոր բան տեղի չի ունենում, իսկ ԶԼՄ-ներում չափից շատ արծարծվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Չիկագոյում և «Եվրատեսիլը» Բաքվում, ընդամենը փուչիկ է, որը փչում են, որպեսզի լրագրողները գրելու բան ունենան: Արտաքին քաղաքականության վերաբերյալ իր կարծիքով լրագրողների հետ այսօր կիսվել է «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը և դրա ժամանակ ըւնդունված որոշումները, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն: Իսկանդարյանը միևնույն կարծիքին է նաև երաժշտական «Եվրատեսիլ-2012» մրցույթի վերաբերյալ:

«Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում զբոսանավերի վրա և հատուկ մեկուսացված վայրերում միջոցառումներ է կազմակերպում միասեռականների համար` այս ամենը մեկ ամսից կմոռացվի: Բայց հայկական քաղաքական կյանքը լատինոամերիկյանի նման է, այն պետք է ալեկոծվի: Բացի դա, լրագրողներն էլ պետք է իրենց հացը վաստակեն», – ասել է քաղաքագետը: