Home / Տեսանյութեր / Սկանդալ Կաննի Փառատոնում. Բրեդ Փիթի հետ զրույցը` 2000 եվրո

Սկանդալ Կաննի Փառատոնում. Բրեդ Փիթի հետ զրույցը` 2000 եվրո

Հայտնի հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, ով Կաննի 65-րդ կինոփառատոնին ներկայացնում է «Կազինոյի կողոպուտը» ֆիլմը, սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ֆիլմի դիստրիբյուտոր ընկերությունը լրագրողներից Փիթի հետ 20-րոպեանոց հարցազրույցի համար ավելի քան 2000 դոլար է պահանջել:

«Կաննի փառատոնում առաջին անգամ լրագրողը պետք է իր գրպանին դիմի, որպեսզի աստղին մի քանի հարց ուղղի»,-գրում է Le Nouvel Observateur պարբերականը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ընկերությունը նույնքան գումար է պահանջում նաև հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանի հետ հարցազրույցի համար, իսկ Քրիստիան Ստյուարտի հարցազրույցը 780 եվրո արժե:

Հիշեցնենք, որ Կաննի 65-րդ փառատոնը անցկացվում էմայիսի 16-ից 27-ն ընկած ժամանակահատվածում: Վերջին օրը հայտնի են դառնալու մրցանակակիրների անունները: