Home / Հայաստան / ԲՀԿ-ի որոշումը ՀՀԿ-ի համար ողբերգություն չէ, պնդում է հանրապետական պատգամավորը

ԲՀԿ-ի որոշումը ՀՀԿ-ի համար ողբերգություն չէ, պնդում է հանրապետական պատգամավորը

Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Դավթյանն ափսոսանք է հայտնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է դուրս գալ կոալիցիայից:

Epress.am-ի հետ զրույցում Դավթյանն ասել է, որ ԲՀԿ-ն, իհարկե, իրավունք ունի որոշում կայացնել կոալիցիայից դուրս գալու մասին և ՀՀԿ-ին դավաճանելու համար նրան ոչ ոք իրավունք չունի առայժմ մեղադրել: Ըստ Դավթյանի` միայն ժամանակը ցույց կտա` սխալվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, թե ոչ:

«Կուսակցությունը ծրագիր է առաջարկել, և դա իրագործված տեսնելու համար են իրեն մարդիկ ձայն տվել: Կոալիցիայից հրաժարվելով` ԲՀԿ-ն հետաձգում է իր ծրագիրը իրականացնելու հնարավորությունը, իսկ թե հինգ տարի հետո ԲՀԿ-ն նույնքան ձայն կստանա թե ոչ, դժվար է ասել»,- ասել է ՀՀԿ ներկայացուցիչը` հավելելով, որ ԲՀԿ-ի այս որոշումը իր կուսակցության համար, այնուամենայնիվ, մեծ ողբերգություն չէ: