Home / Հայաստան / Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կարող է սեփական թեկնածուն ունենալ. փորձագետ

Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կարող է սեփական թեկնածուն ունենալ. փորձագետ

ԲՀԿ-ի որոշումը չմտնել ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ քաղաքականապես ձեռնտու էր այդ ուժին: Մեկնաբանելով կոալիցիա չմտնելու մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա նկատել է, որ ԲՀԿ-ն, կոալիցիա չկազմելով, կորցնում է վարչական ռեսուսներ` նախարարեների, փոխնախարարնեի, մարզպետների պորտֆելները և մի փոքր տոկոս իշխանությունից գոհ իր ընտրազանգվածը: Այնուամենայնիվ, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ, կոալիցիայի մեջ չմտնելով, ԲՀԿ-ն պահպանում է փոխարենը իր վարկանիշը և չի դառնում ՕԵԿ:

Բադալյանի կարծիքով` ԲՀԿ-ն իր վարկանիշը պահելու համար  պետք է որակական փոփոխություններ կրի:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն քաղաքական երանգ ստացավ: Բայց դա բավարար չէ, հիմա այն պետք է քաղաքական ընդգծված կեցվածք ձեռք բերի և լուծի կազմակերպչական խնդիրները, ակտիվորեն մասնակցի ՏԻՄ ընտրություններին, նույնիսկ հեռավոր գյուղերում: Երրորդ քայլը, որ պետք է անի, դա միջազգային համագործակցություններն ակտիվացնելն է»,- ասել է Բադալյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ի որոշումը արդյոք չի՞ տանի ՀԱԿ-ի ձայները, Բադալյանն ասել է, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածի հավատարիմ մնալը կախված է այն բանից, թե այդ քաղաքական ուժը կլուծի իր բազում խնդիրները, թե` ոչ:

Ինչ վերաբերում է 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի ունենալիք մասնակցության ձևաչափին, տեխնոլոգը ասել է, որ անտրամաբանական կլինի, եթե ԲՀԿ-ն պաշտպանի ՀՀԿ առաջնորդի թեկնածությունը, այն դեպքում, երբ հրաժավել է նրա հետ կոալիցիա կազմել:

«ԲՀԿ-ն կարող է սեփական թեկնածուն ունենալ, եթե ցանկանա: Չպետք է մոռանանք, որ Հայաստանի իշխանության ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի արտաքին ուժերի ազդեցությունը: Արդյո՞ք թույլ կտան իշխանություններին ընտրակեղծիքների մեխանիզմը կիրառել կամ լեգիտիմ կհամարեն ընտրությունները, եթե դրանք  խորհրդարանական ընտրությունների պես խախտումներով անցկացվեն:

Նախագահական ընտրությունների  մասին աշնանը կարելի կլինի կանխատեսումներ անել: ՀՀԿ-ն մեծ կորուստներ է ունենալու, քանի որ Արևմուտքը իշխանություններից պահանջելու է տնտեսական բարեփոխումներ իրականացնել, ինչը չի բխում ՀՀԿ մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների շահերից», – ասել է Արմեն Բադալյանը: