Home / Տեսանյութեր / 6 երեխաների հայրը պատահաբար իմացել է, որ ինքը կին է (ՖՈՏՈ)

6 երեխաների հայրը պատահաբար իմացել է, որ ինքը կին է (ՖՈՏՈ)

Ամերիկացի Սթիվ Կրեցելիուսը 50 տարեկանում պարզել է, որ հերմաֆրոդիտ է: Մինչ այդ նա իրեն տղամարդ էր համարում: Նա 6 երեխա ուներ մի կնոջից, որի հետ 25 տարի երջանիկ ապրել էր, առանց որևէ բան կասկածելու սեփական օրգանիզմի առանձնահատկության մասին:

Ցնցող նորությունը Կրեցելիուսն իմացել էր հիվանդանոցում: Նա պատրաստվում էր երիկամների քարերը հեռացնել: «Դուք տղամարդ չեք»,- ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ասել է բժիշկը` մոնիտորի վրա ցույց տալով հիվանդին իր ներքին կանացի սեռական օրգանները:

Լուրը սկզբում ցնցել է Կրեցելիուսին, իսկ այնուհետև նա որոշել է դեմ չգնալ բնությանը և կին դառնալ` Սթիվի անունով: Հերմաֆրոդիտի կինը`Դեբբին, կողմ էր նրա որոշմանը:

«Սկզբում շատ հարցեր առաջացան: Չգիտեի` ինչպես կինս կարձագանքի: Փառք Աստծո, հարցերը լուծվեցին: Մնում է միայն երեխաներին պատմել ողջ ճշմարտությունը: Դա, թերևս, ամենաբարդ փորձությունը կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սթիվը:

Ընտանիքի հայրը արդեն սկսել է հորմոնալ թերապիան: Կինը նրան սովորեցրել է շպարվել և կեղծամ է գնել նրա համար: Սակայն Սթիվին և Դեբբին դեռևս շարունակում են նույն անկողնում քնել: