Home / Տեսանյութեր / Հունիսի 2-ից Երևանի խաչմերուկներում նոր տեսախցիկներ կհայտնվեն

Հունիսի 2-ից Երևանի խաչմերուկներում նոր տեսախցիկներ կհայտնվեն

Երևանում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` հունիսի 2-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետրյալ խաչմերուկներում.

Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց

Գրիգոր Լուսավորչի փողոց – Բեյրութի փողոց

Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց

Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց

Կոմիտասի պողոտա – Տիգրանյան փողոց

Կիևյան փողոց – Օրբելի փողոց

Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի

Սեբաստիա փողոց – Րաֆֆու փողոց

Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց

Պարույր Սևակի փողոց – Ռուբինյանց փողոց