Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ-ի մասին. «Կախված է նրանից` քե՞զ կքցեն, թե՞ դու կքցես»

Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ-ի մասին. «Կախված է նրանից` քե՞զ կքցեն, թե՞ դու կքցես»

Հայաստանի ներքաղաքական կյանքի հետագա զարգացումներն առայժմ դժվար է կանխատեսել. ամեն ինչ կախված է այն բանից, թե Սերժ Սարգսյանը լոյալություն կցուցաբերի՞ ԲՀԿ-ի նկատմամբ, թե՞ կթուլացնի նրան: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը և կատակել. «Հայաստանի քաղաքականության մեջ  շատ բան կախված է այն բանից` քեզ կքցեն, թե դու կքցես, ինչպես ասել է Աշոտյանը»:

Հարցին, թե ինչու է Հմայակ Հովհաննիսյանը վայր է դրել  պատգամավորական մանդատը, արդյոք իրեն «քցել են»` բանախոսը պատասխանել է. «Նախ` մանդատը չի, որ ինձ պետք է գեղեցկացնի: Երկրորդ` ես, ԲՀԿ անդամ դառնալով և ցուցակի մեջ մտնելով, որոշակի հույսեր ունեի, որոնք չարդարացան: Ես ցանկանում էի, որպեսզի բիզնեսը վերջնակապես  տարանջատի իշխանությունից: Այո, իմ հույսերը չարդարացան, և ես ինքնաբացարկի դիմում ներկայացրեցի: Եթե դուք դա «քցել» եք  համարում, դա ձեր իրավունքն է»: