Home / Տեսանյութեր / Թուրքիայում փոփ-աստղերի անվան տակ մանկական պոռնոգրաֆիա տարածող 192 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում փոփ-աստղերի անվան տակ մանկական պոռնոգրաֆիա տարածող 192 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիա տարածող 192 կասկածյալ է ձերբակալվել: Հանցագործներին բացահայտելուն ուղղված գործողություններն իրականացվել են Անկարայի ոստիկանության կիբերհանցագործությունների և մանկական պորնոգրաֆիայի դեմ պայքարի հատուկ բաժնի կողմից, հայտնում է Mignews.com-ը:

Անկարայի դատախազության կողմից տրված օրդերի համաձայն, խուզարկում է իրականացվել Թուրքիայի տարբեր քաղաքների շուրջ 300 հասցեներում:

Ձերբակալվածների թվում են պետաշխատողներ, բժիշկներ, ուսուցիչներ, փաստաբաններ: Ըստ հետաքննության` նրանք թաքցրել են իրենց իսկական դեմքը փոփ-աստղերի անունների տակ և հենց այդկերպ վստահություն են ձեռք բերել իրենց պոտենցիալ զոհերի` 9-15 տարեկան երեխաների շրջանում: Ստանալով զոհերի մերկ նկարները` հանցագործները օգտագործում էին դրանք հետագայում նրանց շանտաժի ենթարկելու և էլ ավելի համարձակ նկարներ պահանջելու համար: