Home / Հայաստան / Նալբանդյանը, Օհանյանը և Երիցյանը պահպանեցին պաշտոնները

Նալբանդյանը, Օհանյանը և Երիցյանը պահպանեցին պաշտոնները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր նշանակել է կառավարության անդամներից երեքին. Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը և Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: