Home / Տեսանյութեր / Վանաձորում բողոքում էին տաքսիստները

Վանաձորում բողոքում էին տաքսիստները

Այսօր Վանաձոր քաղաքի անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հայքի հրապարակում՝ ՀՀ կառավարության որոշման դեմ, հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակը:

ՀՀ կառավարության 655-Ն որոշմամբ սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում հաշվառված սեփականության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով»:

Մոտ 50 վարորդներ բողոքում էին, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը հաշվի չի առնում իրենց շահերը, ծանր սոցիալական վիճակը և պահանջում էին վերանայել կառավարության որոշումը ու ընդունել ավելի բարենպաստ որոշում, որը կբխի իրենց շահերից:

Վարորդները ցանկանում էին իրենց բողոքը բանավոր ներկայացնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, սակայն տեղում չլինելու պատճառով ներկայացրեցին փոխմարզպետին:

Վարորդներն իրենց դիմում-բողոքը մարզպետին գրավոր կհանձնեն ավելի ուշ: