Home / Հայաստան / Բաքվին դիվերսիաներ են հարկավոր, բայց ոչ պատերազմ. քաղաքագետ

Բաքվին դիվերսիաներ են հարկավոր, բայց ոչ պատերազմ. քաղաքագետ

Բաքվին դիվերսիաներ են պետք, բայց ոչ պատերազմ: Կշեռքի նժարներին դրված Ալիևն ու Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական դիվերսիայի զինվորների կյանքերը արտաքին ուժերին են ուղղված` հիմնականում ԱՄՆ-ին, և Ադրբեջանի ներքին լսարանին: Հունիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա բացառել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միաջադեպերի կապակցությամբ Հայաստանի` ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորությունը. «Դիվերսիան, կրակոցները և հարձակումները Հայաստանի վրա որևէ տարածք նվաճելու նպատակով` դրանք բոլորովին տարբեր բաներ են: Ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականությանը վտանգ չէր սպառնում»:

Միաժամանակ վերլուծաբանը հայտարարել է, որ արտաքին ուժերի փորձերը ստիպել Ադրբեջանին հեռացնել դիպուկահարներին սահմանագծիծ, առաջիկայում անհաջողությամբ կավարտվեն: Իսկանդարյանի խոսքով` Ադրբեջանի կողմից դիվերսիաներն ու սադրանքները պատահական չեն, և համընկնում են տարբեր իրադարձությունների հետ, ինչպես ԵԱՀԿ ՄԽ-ի հանդիպումների կամ տարբեր այցելությունների, օրինակ, ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան, ինչպես նաև ներքին խնդիրները և Ադրբեջանում բռնկված սոցիալական ընդվզումները:

«Նախևառաջ, դա միջոց է ցույց տալ միջազգային հանրությանը և Ադրբեջանի ներքին լսարանին, որ ստատուս-քվո, որպես այդպիսին, գոյություն չունի, և որ այդ իրավիճակն իրեն չի գոհացնում: Երկրորդ հերթին, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա, երրորդը, որպեսզի պարզաբանի ադրբեջանական հասարակությանը, թե ուր են կորչում փողերը, մասնավորապես` Հայաստանի հետ պատերազմին պատրաստվելուն, և վերջապես, չորրորդը, որպեսզի պահպանի Ալիևի ռեժիմը», – նշել է Իսկանդարյանը:

Քաղաքագետը չի կարծում, որ Ադրբեջանի սադրանքները կարող են ավելի լայն հակամարտության հանգեցնել:

«Սահմանային գոտում դիվերսիայի և պատերազմի համար բոլորովին այլ ռեսուրսներ են անհրաժեշտ»,-պարզաբանել է Իսկանդարյանը` հավելելով, որ դիվերսիայի ռիսկը նրանում է, որ ադրբեջանական կողմը առավելագույնս մարդկային զոհեր կունենա, իսկ պատերազմը լուրջ ռիսկ է Ադրբեջանի ռեժիմի համար: Բացի դա, նա նշել է, որ պատերազմից առաջ ակտիվություն չի լինում, ավելի շուտ` լռություն, ինչպես քարոզչական դաշտում, այնպես էլ սադրանքների և դիվերսիաների տեսանկյունից:

Անդրադառնալով հայկական կողմից պատասխան գործողություններին` քաղաքագետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը բավական խիստ է արձագանքում, և եթե հետևենք Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների արդյունքում զոհվածների թվին, Ադրբեջանի կողմից միշտ ավելի շատ են զոհերը:

«Այլ հարց է, որ դա քիչ ազդեցություն է ունենում: Նախևառաջ, որովհետև Ադրբեջանում ԶԼՄ-ների և ընդդիմության այլ համակարգ է գործում և շարքային ադրբեջանցին կարող է իսկապես չիմանալ ադրբեջանական կողմի կորուստների մասին: Երկրորդ հերթին, ըստ էության, Ադրբեջանի համար կարևոր չէ սեփական զինվորների մահը, լինի դա 1, 5, թե 20 զինվոր», – ընդգծել է քաղաքագետը:

Հարցին` ինչու է Ադրբեջանը դիվերսիա կազմակերպել հենց Հայաստանի հետ սահմանին, Իսկանդարյանը ենթադրել է, որ դա կարող է պայմանավորված լիներ նրանով, որ նման բան ԼՂՀ սահմանին կազմակերպելը ավելի դժվար է, քանի որ այդ սահմանը տեխնիկապես շատ ավելի հագեցած է, և այդ դեպքում ավելի շատ ռեսուրս կպահանջվեր, այդ թվում` մարդկային: Այդ համատեքստում, նա նշել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ամրապնդման անհրաժեշտությունը: Մյուս ենթադրությունը քաղաքական հիմք ունի, և կապված է Հիլարի Քլինթոնի այցի, «Եվրատեսիլի» ձախողուման և այն ամենի, ինչ Ադրբեջանը կապում էր այդ մրցույթի հետ: Պատճառներից մեկն էլ ընդդիմության հանդեպ լուրջ բռնաճնշումներն են:

«Անհրաժեշտ էր դա ինչ-որ բանով ծածկել», – նշել է Իսկանդարյանը: