Home / Տեսանյութեր / ԵԱՀԿ գործող նախագահը գալիս է Հայաստան, այնուհետև` Վրաստան ու Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահը գալիս է Հայաստան, այնուհետև` Վրաստան ու Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հունիսի 11-12-ին կայցելի Հայաստան: Հայաստանից հետո, ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի 12-13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-14-ին` Ադրբեջանում:

Ինչպես հաղորդում է «Առավոտը»` հղում կատարելով ԵԱՀԿ պաշտոնական կայքին, այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա իշխանությունների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ և կքննարկի տարածաշրջանում ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր:

Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում առաջընթացի ապահովումը ԵԱՀԿ-ի իռլանդական նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է: Գիլմորը տարածաշրջան այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան ու 2008թ.-ի ռուս-վրացական հակամարտություններին և ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպումների արդյունքներով ԵԱՀԿ գործող նախագահը մամուլի ասուլիս կտա Երևանում, Թբիլիսիում ու Բաքվում: