Home / Տեսանյութեր / ՀՔԾ-ն Ռուսաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրել ոստիկանին բռնության ենթարկելու համար

ՀՔԾ-ն Ռուսաստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրել ոստիկանին բռնության ենթարկելու համար

Հունիսի 5-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՌԴ քաղաքացի Ա.Ներսիսյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Ինչպես հաղրոդում է ՀՔԾ-ի կայքը, նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Ա. Ներսիսյանը  2012 թվականիմայիսի 30-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլկսվագեն պասսատ» մակնիշիավտոմեքենայով Երևանի Ռուբինյանց փողոցով երթևեկելիս «ճանապարհը միայն ուղիղ» թելադրող նշանի առկայության պայմաններում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Նա չի ենթարկվել Ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ե.Ս.-ի և Ա.Ա.-ի պահանջներին՝ հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, ավտոմեքենան դիտավորյալ վարել Ե.Ս.-ի վրա և «նրա կյանքի ու առողջության համար գործադրել է ոչ վտանգավոր բռնություն՝  ավտոմեքենայի առջևի մասով մի քանի անգամ հարվածել է նրա ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք»:

Նույն օրը Արսեն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամանակով,  և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: