Home / Հայաստան / Հերթական միջադեպը սահմանին. հայկական կողմից զոհեր չկան

Հերթական միջադեպը սահմանին. հայկական կողմից զոհեր չկան

Հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է: Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան», – ասված է  Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում սա արդեն 4-րդ միջադեպն է: Համաձայն պաշտոնական տվյալների, հայկական կողմից զոհվել է 4, ադրբեջանական կողմից՝ առնվազն 5 մարդ: