Home / Տեսանյութեր / Ռուս զինվորը սպանդ է իրականացրել. 15 քնած զինակիցներին սպանելուց հետո խելագարվել է

Ռուս զինվորը սպանդ է իրականացրել. 15 քնած զինակիցներին սպանելուց հետո խելագարվել է

Ղազախստանի և Չինաստանի միջև գտնվող «Սարի Բոկտեր» սահմանային դիրքերում 15 զինծառայողների  սպանության մեղավորը 19-ամյա Վլադիսլավ Չելախն է: Երիտասարդը խոստովանել է, որ հենց ինքն է կազմակերպել զինակիցների սպանդը: Չինաստանի հետ սահմանի վրա տեղի ունեցած ողբերգությունից հետո կենդանի մնացած միակ ժամկետային զինծառայողին Աստանա են տեղափոխել հարցաքննության համար:

Կասկածյալը խոստովանել է, որ ինքն է սպանել իր զինակիցներին, իսկ այնուհետև հրդեհել զորամասը` հետքերը թաքցնելու համար: Ի սկզբանե, ձերբակալվածը հայտարարում էր, որ դիրքեր է եկել այն ժամանակ, երբ 15-ն էլ արդեն սպանված էին: Ավելի ուշ նա փոխել է ցուցմունքը:

Սպանդն իրականացնելուց հետո, ըստ ամենայնի, Վլադիսլավը հոգեկան խանգարում է ստացել: Նա դժվարությամբ է հիշում դեպքի մանրամասները:

Ինչպես պարզել է հետաքննությունը, բոլոր զոհվածները պառկած են եղել անկողնում: Նրանք սպանվել են քնի մեջ: Զինվորականները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով սպանությունից երկու օր անց` այն բանից հետո, երբ հենակետային դիրքի հետ կապը կորել էր:

19-ամյա զինվորը հանցագործությունից հետո փախուստի էր դիմել:

Ողբերգությունից 6 օր անց Վլադը անձամբ է վերադարձել զորամաս: Նա քաղաքացիական հագուստով է եղել և կրում էր զորամասի հրամանատարի զենքը:

Նախնական տվյալներով` այս ողջ ընթացքում նա թաքնվում էր քարանձավում և ուժասպառ էր եղել: Կասկածի տակ է դրվել նաև տղայի հոգեկան վիճակը:

ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն, նրան ցմահ ազատազրկում է սպառնում: