Home / Հայաստան / Google-ը գնել է Microsoft-ի մրցակցին

Google-ը գնել է Microsoft-ի մրցակցին

Google ընկերությունը հաղորդել է բջջային ծրագրի մշակմամբ զբաղվող հայտնի Quickoffice ընկերության ձեռք բերման մասին:

Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, ներկայումս Quickoffice-ի ծրագրերը ներդրված են ավելի քան 400 մլն բջջային հեռախոսներում: Ծրագրի գինը տատանվում է 15-20 դոլարի միջակայքում:

Նշենք, որ Google-ն արդեն մի քանի տարի է` փորձում է օֆիսային ծրագրերի շուկայում նվաճել Microsoft-ի դիրքերը:

Փորձագետների կարծիքով` հաշվի առնելով բջջային հեռախոսներից օգտվողների թվի աճը, Quickoffic տեխնոլոգիայի ձեռք բերումը Google-ին թույլ կտա այս շուկայում մրցել Microsoft-ի հետ: