Home / Հայաստան / Թուրքական սերիալից սցենար չեն գողացել, պնդում է «Շանթը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքական սերիալից սցենար չեն գողացել, պնդում է «Շանթը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շանթ» հեռուստաընկերությունը վստահեցնում է, որ որևէ օրենքի խախտում թույլ չի տալիս, և իր և այլ սերիալների նմանությունը պատահական զուգադիպություն է և ոչ թե հեղինակային իրավունքի ոտնահարում:

Նման պատասխան է տվել Epress.am-ին «Շանթի» հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Լիանա Մարտիրոսյանը` անդրադառնալով համացանցում տարածված տեսահոլովակին: Հիշեցնենք, որ տեսահոլովակը, որ lifejournal.com հարթակում տեղադրել է Լեռնցի կեղծանունը կրող մի բլոգեր, բացահայտում է, որ «Շանթ» հեռուսատտեսության եթերում ցուցադրվող «Անծանոթը» հեռուսատասերիալը ճիշտ պատճենումն է թուրքական Ezel կոչված սերալի: Ավելին` սերիալների ոչ միայն սցենարային գիծն է նույնը, այլև նույնիսկ հերոսների հագուստները, օգտագործած բառերը:

«Եթե նույն ձևաչափով և սցենարով ֆիլմեր են նկարահանվում, ապա կրկնություններն անխուսափելի են և նորմալ: Հեղինակային իրավունքները չեն խախտվում և ամեն ինչ օրինական է: «Շանթ» հեռուստաընկերությունն այդ ձևաչափը գնել է շվեդական Sparks Networks ընկերությունից: Նույն ձևաչափով հեռուստասերիալներ նկարահանվել են տարբեր երկրներում»,- Epress.am-ի թղթակցին ասել է Լիանա Մարտիրոսյանը: