Home / Տեսանյութեր / Զոլյանի գործով դատավարությունը մեկնարկել է. դատավորը ծանոթացել է կողմերի հետ

Զոլյանի գործով դատավարությունը մեկնարկել է. դատավորը ծանոթացել է կողմերի հետ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի կողմից ԿԳՆ-ի դեմ  բերված բողոքի նախնական քննության առաջին նիստը, որի ընթացքում դատավորը ծանոթացել է կողմերի հետ, բաշխել գործի նյութերի ապացուցման պարտականությունները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Զոլյանի  փաստաբան Լիանա Գրիգորյանը:

Այսպես` դատարանում Զոլյանը փորձում է ապացուցել, որ իր դեմ ընդունված նախարարության երեք հրամանները անօրինական են, և թեև հայցվոր կողմը պատրաստ է ապացույցներ ներկայացնել իր բողոքը իրավացիության մասին,  դատարանը այսօրվա նիստում որոշել է իր կայացրած հրամանների իրավական հիմքերի ապացուցման պարտավորության բեռը դնել Կրթության և գիտության նախարարության վրա:

Հիշեցնենք, որ վարչական դատարանը հրաժարվել էր ընդունել Զոլյանի հայցը` չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը:

Այս տարվա ապրիլին Արեմն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանն ազատվել է ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնից, և այդ օրվանից սկիզբ է առել Զոլյան-Աշոտյան հակամարտությունը: