Home / Հայաստան / Պուտինը ԿԳԲ-ի «ամենահաջողակ չեկիստն» է

Պուտինը ԿԳԲ-ի «ամենահաջողակ չեկիստն» է

Ամերիկյան Foreign Policy պարբերականը հետազոտել է արևմուտքում առավել հայտնի ԿԳԲ-ի մի քանի գործակալների կենսագրությունները և փորձել է պարզել, թե արդյունքում ինչի է հանգեցրել խորհրդային իշխանությունների հատուկ ծառայությունների համար աշխատելը: Պարզվել է, որ բոլոր նախկին չեկիստները, առնվազն նրանք, ում արևմտյան լրագրողները անհրաժեշտ են համարել ընդգրկել «ամենա-ամենաների» ցուցակում, կյանքն անփառունակ են ավարտել, իսկ որոշ դեպքերում անգամ ողբերգական: Բացառություն է կազմել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

15 տարի շարունակ նա ԿԳԲ-ի գործակալ է եղել: Աշխատել է Արևելյան Գերմանիայում և լրտեսների պատրաստել արևմուտքում աշխատելու համար: Այս մասին պատմում է Քեթի Սելան իր հոդվածում: Տարիների աշխատանքի արդյունքում Պուտինը հասել է ընդամենը փոխգնդապետի աստիճանի, սակայն Ռուսաստան վերադառնալուց հետո նրա կարիերան սկսել է սրընթաց վերելք ապրել: 1998 թվականին նա անսպասելիորեն դարձել է Դաշնային Բյուրոյի ղեկավար, նշում է հոդվածի հեղինակ: «Այնուհետև Բորիս Ելցինը նրան վարչապետ նշանակեց, իսկ մնացածը դուք ինքներդ գիտեք»,-գրում է փորձագետը: