Home / Տեսանյութեր / Մինչ մոսկվացին փրկում էր խեղդվող կնոջը, հանցագործներն առևանգել են նրա մեքենան

Մինչ մոսկվացին փրկում էր խեղդվող կնոջը, հանցագործներն առևանգել են նրա մեքենան

Մոսկվայում անհայտ անձինք Audi Q7 մեքենա են առջևանգել, մինչ տերը զբաղված էր գետում խեղդվող մի կնոջ փրկելով, հայտնում է Korrespondent.net-ը:

Ինչպես պարբերականին տեղեկացրել է ոստիկանության ներկայացուցիչը, տղամարդը իր մեքենայով այդ հատվածով անցնելիս նկատել է Յաուզա գետն ընկած մեքենան և նետվել է օգնելու տուժածներին: Լարված իրավիճակում տղամարդը մոռացել է փակել մեքենայի դուռը, իսկ որոշ ժամանակ անց նրա մեքենան առևանգել են անհայտ անձինք:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությունը դեռևս չի հայտնաբերել մեքենան: