Home / Հայաստան / Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը մի ամբողջ կղզի է գնել

Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը մի ամբողջ կղզի է գնել

Պրոցեսորների ծրագրային ապահովման նախագծմամբ զմաղվող Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը գնել է Հավայան կղզիների մեծությամբ 6-րդ Լանաի կղզին: Forbes-ի վարկանշակին աղյուսակի համաձայն աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը հանիդսացող` Էլիսոնը, որի կարողությունը 36 մլրդ դոլար է գնահատվում, գնել է կղզու 98%-ը մեկ այլ միլիարդատեր Դևիդ Մերդոկից: Գործարքի գինը չի հրապարակվում, սակայն որոշ աղբյուրների համաձայն, կղզին կարող էր 500-600 միլիոն դոլար արժենալ: Լանաի կղզու տարածքը 365 քառ, կմ է կազմում: Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը 1994 թվականին հենց այս կղզում է անկացրել իր հարսանեկան արարողությունը: