Home / Տեսանյութեր / Ադրբեջանում Ղարաբաղյան հակամարտությունը կփորձեն լուծել համակարգչային խաղի միջոցով

Ադրբեջանում Ղարաբաղյան հակամարտությունը կփորձեն լուծել համակարգչային խաղի միջոցով

Ադրբեջանում «Օկուպացիայի մեջ» անվամբ համակարգչային խաղ է ստեղծվել` նվիված ղարաբաղյան հակամարտությանը: Այն նպատակ ունի բարձրացնելու Ադրբեջանի «երիտասարդության ռազմահայրենասիրական ոգին»: Նոր խաղի շնորհանդեսը տեղի է ունենալու հունիսի 23-ին` Ադրբեջանի զինված ուժերի կազմավորմանը նվիրված օրը, ինչպես հայտնում է Regnum գործակալությունը, այս մասին ասված է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Համակարգչային խաղի ստեղծման ժամանակ օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես, Շուշիի լուսանկարները:

Խաղի հեղինակը Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի ուսանող Ֆարիդ Հագվերդիևն է: