Home / Հայաստան / ԲՀԿ-ն նոր մոդել է ձևավորում հայաստանյան քաղաքական մշակույթում. ՀՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ-ն նոր մոդել է ձևավորում հայաստանյան քաղաքական մշակույթում. ՀՀԿ-ական պատգամավոր

Նոր ձևավորված ԱԺ-ն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, դրական տարբերվում է նախորդից, քանի որ այս անգամ օրենսդիր մարմնում շատ են քաղաքական գործիչները, ուստի՝ հավանական է, որ դեբատների ամբիոն դառնա:

Անդրադառնալով քննադատություններին՝ Սահակյանը կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ն, ընդդիմադիր կեցվածք ընդունելով, նոր մոդել է ձևավորում հայաստանյան քաղաքական մշակույթի մեջ,  ինչի կարիքը կար: Իսկ Կառավարության ծրագիրը խիստ քննադատության ենթարկած ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայաության մասին ԱԺ-ում Սահակյանն այլ կարծիք է հայտնել: Նրա խոսքով՝  ՀԱԿ-ի քննադատությունն ուղղված է անձերի դեմ, ուստի՝ անընդունելի է:

Բանախոսը նաև անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին:  Ըստ նրա՝ կատարվածի մեջ մեղք ունեն ոչ միայն Ռուբեն Հայրապետյանը, այլ նաև ինքը՝ Գալուստ Սահակյանը, և ՀՀԿ-ականները:

«Չեմ կարծում, որ թիկնապահ ունենալը մոդա է: Բայց Ռուբեն Հայրապետյանը ունի թիկնապահի կարիք, քանի որ նրա դեմ մի քանի անգամ մահափորձ է կատարվել: Սակայն նրանց կողիմց կատարվածը, ինչպես ցանկացած քրեական գործ, դատապարտելի է»,- ասել է Սահակյանը:

«Հարսնաքարում» ծեծռտուքը մեկնաբանել է նաև ՀՀԿ-ական այլ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

«Մեր հայերին չգիտե՞ք: Ռուբեն Հայրապետյանը ինչ ա՝ բռնի ռեստորան եկածների ձեռքը, ասիч մի խմեք օղի՞»,- ասել է Հակոբ Հակոբյանը: