Գլխավոր / Տեսանյութեր / Երկու վրաերթ նույն վայրում. երեխաները մահացել են, ճանապարհային ոստիկանը հիվանդանոցում է

Երկու վրաերթ նույն վայրում. երեխաները մահացել են, ճանապարհային ոստիկանը հիվանդանոցում է

Հունիսի 26-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի պահակակետից բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենցից մոտ 50 մ հեռավորության վրա վրաերթ է տեղի ունեցել:

Պահակակետի ոստիկաններից մեկը նկատելով կատարվածը՝ վրաերթի ենթարկված երեխային անմիջապես պատահական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն երեխան ճանապարհին մահացել է:

Հիվանդանոցից ևս ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ, 11-ամյա Լևոն Թադևոսյանի  դիակը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Մեծամոր ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդ Լևոն Թադևոսյանին:

Դեպքի վայրում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել նաև իր ծառայողական պարտականությունները կատարող Ճանապարհային ոստիկանության  աշխատակցին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն: