Home / Տեսանյութեր / Բրյուսովի համալսարանի ռեկտորի հաստատման հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է

Բրյուսովի համալսարանի ռեկտորի հաստատման հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է

ՀՀ կառավարությունը հունիսի 28-ի նիստում քննարկելու է Երևանի  Վ. Բրյուսովի  անվան  պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գայանե Գասպարյանի ընտրության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ արդյունքների հաստատման դեպքում Գայանե Գասպարյանի հետ պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Գայանե Գասպարյանն ընտրվել է ռեկտորի պաշտոնում ԵՊԼՀ-ում կայացած խորհրդի նիստում : Նրա օգտին քվեարկել էին խորհրդի ներկայացուցիչներից 22-ը, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, խորհրդի անդամներից մեկը բացակա էր:

Ռեկտորի մյուս թեկնածուն` պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, քննարկման ժամանակ ինքնաբացարկ էր հայտարարել: