Home / Հայաստան / Ինչո՞ւ է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այցելում Հայաստան

Ինչո՞ւ է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան այցելում Հայաստան

Գալիք շաբաթվա սկզբին Հայաստան է այցելելու Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: Այս լուրը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են Սերժ Սարգսյանի մամուլի գրասենյակից:

Թերթը նշում է, որ հուլիսի 4-ին ԵՄ խորհրդի նախագահը հանդիպում է ունենալու խորհրդարանական խմբակցությունների հետ, այնուհետև ելույթ է ունենալու ԱԺ նիստերի դահլիճում` պատգամավորական ողջ կորպուսի համար:

Յուրաքանչյուր խմբակցության հնարավորություն է տրվելու վան Ռոմպոյին ուղղել մեկ հարց: Թե ինչ թեմայով է լինելու ելույթը, դեո հայտնի չէ:

«Ելույթի ֆորմատը խիստ ուշագրավ է ու կարծես աննախադեպ մեր երկրի դեպքում: Ուշագրավ է նաև այն, որ Սերժ Սարգսյանը ընդամենը հունիսի 27-ին էր երկօրյա աշխատանքային այցով գտնվում Բրյոաելում, որտեղ հանդիպել է ԵՄ բարձր ղեկավարների հետ»,- նշում է թերթը: