ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա գործընկերոջ հետ:
ՀՀ նախագահը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը, որում հանդիպելու են Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: