Home / Հայաստան / ԼՂՀ-ում նոր հանքեր են շահագործելու. Քարվաճառում մտահոգված են

ԼՂՀ-ում նոր հանքեր են շահագործելու. Քարվաճառում մտահոգված են

Այս տարի Լեռնային Ղարաբաի կառավարությունը հավանություն է տվել առնվազն երեք նոր հանքերի շահարգործմանը. Մարտակերտի շրջանում «Վալեքս գրուպը» սկսելու է երկու նոր հանքերի շահագործում` Կաշենում և Ծաղկաշենում, իսկ  Քարվաճառի Ծար գյուղում հանք է բացվելու մի ընկերության կողմից, ում անունը չի հրապարակվում:

Մինչ 2007թ. «Վալեքս գրւպ» ընկերությանը Արցախում տրվել է հանքարդյունաբերական գործուներություն ծավալելու 40 լիցենզիա: Շահագործվել է Դրմբոնի լեռնաշղթայի հանքավայրը, որի պաշարները արդեն սպառվել են:

Հավատարիմ «Վալեքս գրուպի» ֆինանսատնտեսական հարցերով փոխնախագահ Տիգրան Արզումանյանի դեռ ապրիլին արած հայտարարությանը, թե ընկերությունը  հանքի սպառվելուց հետո չի դադարեցնելու իր գործունեությունը և այլ հանքեր է շահագործելու, աշխատանքներ են տարվում Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը իրագործելու համար: Հինգ օր առաջ ԼՂՀ կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրի համաձայն, հանքը մշակելու է 1 միլիոն 600 հազար տոննա հանքաքար` ավելի քան 5 ամգան շատ, քան Դրմբոնում:

Ծար գյուղի հանքի շահագործման մասին պաշտոնապես հայտարարել է նախընտրական արշավով Քարվաճառ այցելած Բակո Սահակյանը, իսկ տարածքը արդեն զբաղեցվել է տեխնիկայով:

Ծար գյուղում հանքի շահագործման հետևում, ըստ շրջանառվող լուրերի, կանգնած է մի հայտնի ստեփանակերտցի գեներալ, ինչը, ըստ Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանեանի, ավելի մտահոգիչ է, քանի որ «Վալեքս գրուպի» մասին բոլորը գիտեն և այդ ընկերության հանքերն ավելի հեշտ է պահել հանրային վերահսկողության տակ:

«Եթե Կաշենը գտնվում է մերձ-տափաստանային գոտում և այնտեղ ջրառատ գետեր չեն հոսում, ապա Քարվաճառում են սկիզբ առնում Արցախի համարյա բոլոր ջրային պաշարները, ուստի բնապահպանական առումով ավելի վտանգավոր է Ծարում հանքարդյունաբերություն ծավալելը: Մանավանդ, եթե դա արվում է անհայտ մարդկանց կողմից, չգիտես, ինչքան հարկ են նրանք մուծելու», – ասել է Քանանեանը: