Գլխավոր / Հայաստան / ՀՅԴ-ն քննարկում է նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու հարցը

ՀՅԴ-ն քննարկում է նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալու հարցը

Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ սկսել է իր Գերագույն ժողովը, որը, ըստ ավանդույթի, անցկացվում է դռնփակ: Դատելով քաղաքական կուլիսներում ծավալվող խոսակցություններից, ժողովն ընթանալու է բավական թեժ մթնոլորտում, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ նշելով, որ, ի թիվս այլ հարցերի, ժողովի շրջանակներում ՀՅԴ-ն քննարկելու է նաև 2013-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալ-չգալու հարցը: Այս մասին երեկ թերթի հետ զրույցում ասել է Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը: