Home / Հայաստան / Մեղավորը «Հարսնաքարի» տիրոջը 5-10 հազար դրամով ընտրած Ավանի բնակիչներն են. ՀԱԿ-ի թեկնածու

Մեղավորը «Հարսնաքարի» տիրոջը 5-10 հազար դրամով ընտրած Ավանի բնակիչներն են. ՀԱԿ-ի թեկնածու

ԱԺ ընտրություններին Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ թեկնածու Գայանե Առուստամյանը կարծում է, որ «Հարսնաքարում» կատարված դեպքի համար մեղավոր են նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ  թեկնածու Ռուբեն Հայրապետյանին ընտրած քաղաքացիները: Այս մասին Գայանե Առուստամյանն ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Այս ամենի պատասխանը պետք է տան Ավանի բնակիչները, որոնք 5 կամ 10 հազար դրամով ընտրել են իրենց ստրկատիրոջը: Սա ինձ հիշեցրեց հետպատերազմյան Գերմանիայում ապրող փիլիսոփա Կառլ Յասպերսին, ով Նյուրնբերգյան դատավարության ժամանակ աղաղակում էր, որ ֆաշիստների հետ մեկտեղ՝ պետք է պատասխանատվության կանչել բոլոր այն շարքային քաղաքացիներին, որոնք հանդուրժել են ֆաշիզմը և լուռ համաձայնությամբ խրախուսել Հոլոքոստն ու հրեաների հալածանքը, և այդ քաղաքացիներին հայտարարել է հանցակիցներ», – ասել է Գայանե Առուստամյանը: