Home / Հայաստան / Ոստիկանապետի դուստրը կարող է մասնակցել մանկական «Եվրատեսիլին»

Ոստիկանապետի դուստրը կարող է մասնակցել մանկական «Եվրատեսիլին»

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երգչուհի դստեր` Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գևորգյանը «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում երեկ հաստատել է, որ մտածում են հայտ ներկայացնել, որպեսզի Անգելինան մասնակցի մանկական «Եվրատեսիլ-2012»-ին: Աղջկա 10 տարին արդեն լրացել է, և մրցույթի կանոններով նա իրավունք ունի մասնակցելու «Եվրատեսիլին»:

Թերթը հիշեցնում է, որ Վովա Գասպարյանի՝  ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո նրա առաջին գործերից մեկը դստեր պրոդյուսերին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավար նշանակելը եղավ: