Home / Տեսանյութեր / Հոսպիտալում 18-ամյա զինվոր է մահացել

Հոսպիտալում 18-ամյա զինվոր է մահացել

Հուլիսի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, շարքային 18-ամյա Հակոբ Արթուրի Սարգսյանը (2012 թվականի -1-ին զորակոչ, Վարդենիսի զ/կ): Հակոբ Սարգսյանը 06.07.2012թ. ընդունվել էր Երևանի ԿԿԶՀ սուր ռեսպիրատոր հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Հակոբ Արթուրի Սարգսյանի ծնողներին և հարազատներին: