Home / Հայաստան / Շուշան Պետրոսյանին անտեղի են քննադատել, վստահ են արվեստագետները

Շուշան Պետրոսյանին անտեղի են քննադատել, վստահ են արվեստագետները

Դերասաններ Նելլի Խերանյանը և Արա Դեղտրիկյանը, երաժիշտ Վահան Արծրունին այսօր լրագրողների հետ հանդիպմանը  իրենց անհանգստությունն են հայտնել այն  մասին, թե լրագրողները չափազանց շատ են ներխուժում իրենց անձնական կյանք: Բանախոսները ասել են նաև, որ գիտակցում են՝ իրենց հանդեպ հանրային հետաքրքրություն կա,  քանի որ իրենք աստղեր են, բայց լինում են նյութեր, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե հեղինակները անձնական թշնամանք ունեն իրենց հանդեպ:

«Կարծես, որևէ հեղինակություն այլևս չկա լրագրողների համար»,- ասել է Նելլի Խերանյանը: Դերասանուհին հիշեցրել է Շուշան Պետրոսյանի՝ պատգամավոր դառնալու հետ կապված մեծ աղմուկը, որը, ըստ նրա, անտեղի էր, քանի որ քննադատելուց առաջ պետք էր սպասել ու տեսնել` ինչպես է նա աշխատելու:

«Կան, իհարկե, պնակալեզեր: Կան տիտուլային ցուցակում տեղ ունենալու նպատակ ունեցող արվեստագետներ, որոնք իշխանությանը հաճո բաներ են ասում, և այդ ցուցակում հայտվելով՝ ավտոմատ դուրս գալիս արվեստի ոլորտից: Շուշանի աշխատանքի մասին դեռ 100 օր վերլուծություն անելուց կխուսափեմ: Նա հայտարել է, որ մտնում է քաղաքականութուն, որովհետև քաղաքական գործիչները չեն զբաղվում արվեստի խնդիրների լուծմամբ: Եթե ինքը ինչ-որ բան փոխի, ապա լավ է»,- ասել է Վահան Արծրունին:

Լուսանկարը՝ Blognews.am-ի