Home / Հայաստան / ԲՀԿ-ի կողմից «քցված» Հովհաննիսյանը կառաջադրվի Ավանում

ԲՀԿ-ի կողմից «քցված» Հովհաննիսյանը կառաջադրվի Ավանում

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը (նկարում՝ աջից) այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, թե ինչու է ԲՀԿ կուսակցության ցուցակով ստացած մանդատից հրաժարվել, ասել է` «ուզում էիք ինձ Վահե Ավետյանի օրը քցեի՞ն, օլիգարխների հետ չեն վիճում»: Այնուամենայնիվ, բանախոսը ասել է, որ վիրավորված չէ ԲՀԿ-ից, թեև այդ կուսակցությունը իրեն «քցել է»:

«Ես միշտ դեմ եմ եղել, որ օլիգարխներ լինեն ԱԺ-ում: Ես Գագիկ Ծառուկյանի առաջին քննադատողն եմ: Միակ մարդը, ով ռուս սպայի սպանությանն անդրադարձել է, դա Քաղաքագետների միությունն է:  Ես ունեի ուղղակի սպորտային հետաքրքրություն, իմ համար քաղաքականությամբ զբաղվելը կոչում է: Իմ անունը, ճիշտ է, օգտագործվել է որպես խայծ: Շատերը ընտրել են ԲՀԿ-ն՝ իմ անունը անցողիկ տեղում տեսնելով: Բայց ես չեմ կարող լինել մի կուսակցության կազմում, ում մամլո խոսնակը կրակել է իրավապաշտպանի ` Միքայել Դանիելյանի վրա»,- ասել է քաղաքագետը:

Հովհաննիսյանը պարզաբանել է, որ պատգամավորի մանդատը վայր դնելու իր որոշումը պայմանավորված էր նաև այն փաստով, որ Քաղաքագետների միության վարչության անդամները դեմ են եղել, որպեսզի Հովհաննիսյանը ընդգրկված լինի ԲՀԿ խմբացության կազմում:

Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է նաև, որ մտադիր է մասնակցել թիվ  1 ընտրատարածքում կազմակերպվելիք մեծամասնական կարգով ընտրություններին` այսպիսիով փորձելով լրացնել ԱԺ-ի բացը, այն է, ըստ բանախոսի, չափազանց շատ են ԱԺ-ում կուսակցականները: Այս թերությունը վերակագնելու համար Հովհաննիսյանն ասել է, որ առաջարկել էր փոխել ընտրական օրենսգիրքը.  սահմանել, որ մեծամասնական համակարգով առաջադրվող թեկնածուն պարտադիր լինի անկուսակցական: